ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը (նախկին` ՀՊՃՀ հենակետային վարժարանը) գործում է 1994 թ.-ից: Նախապես եղել է ՀՀ ԿԳՆ ենթակայության հանրակրթական ուսումնական հաստատություն, իսկ 2011 թ.-ին, ՀՀ Կառավարության որոշմամբ, հենակետային վարժարանը վերակազմավորվել է` միավորվելով ՀՊՃՀ-ին: Ներկայումս ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցում սովորում է 655 աշակերտ: Դպրոցում գործում են մասնագիտական հոսքեր տարբեր ուսումնական ծրագրերով. • Բնագիտամաթեմատիկական հոսք, որն իր մեջ ներառում է ֆիզիկամաթեմատիկական, տեխնոլոգիական, տնտեսագիտական և դիզայներական ենթահոսքեր: Մինչ այժմ ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը տվել է բազմաթիվ շնորհաշատ շրջանավարտներ, ովքեր իրենց ուսումը շարունակել և շարունակում են տարբեր բարձրագույն ուսումնական հաստատություններում. առաջին հերթին, իհարկե, ՀԱՊՀ-ում: Շրջանավարտներից շատերը ներգրավված են հանրապետության գիտության, արդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում: Նրանցից 60-ը ֆիզմաթ և տեխնիկական գիտությունների թեկնածուներ են: ՀԱՊՀ Երևանի ավագ դպրոցը մատուցում է բարձրակարգ կրթական ծառայություններ շնորհիվ իր նվիրյալ ուսուցիչների, որոնցից շատերը ՀԱՊՀ-ի պրոֆեսորադասախոսական կազմի անդամներ են: Նրանց աշխատանքի կարևոր արդյունքներից են ամեն տարի ՀՀ նախագահի կողմից դպրոցի լավագույն աշակերտներին տրվող մրցանակները, ինչպես նաև միջազգային և հանրապետական նշանակության օլիմպիադաներից բերված բազմաթիվ մրցանակները և պատվոգրերը:
| Website | http://phs.am |
| Employees | 18 (5 on RocketReach) |
| Industry | Primary and Secondary Education |
Looking for a particular Polytech High School employee's phone or email?
Tajah McCove is the Co-Chair Equity and Diversity Commitee of Polytech High School.
5 people are employed at Polytech High School.