«Ալֆա Ֆարմ» դեղագործական ընկերությունը հիմնադրվել է 1996 թ.-ին: Ներկայումս ընկերությունը զբաղեցնում է առաջատար դիրք Հայաստանի դեղագործական շուկայում և շուրջ 24 տարի հաջողությամբ զբաղվում է դեղամիջոցների ներկրմամբ, մեծածախ և մանրածախ առևտրով: Ընկերությունն իրականացնում է ուղղակի ներմուծումներ ավելի քան 70 համաշխարհային առաջատար արտադրողներից` այդ թվում Եվրոպայից, ԱՄՆ-ից, Ռուսաստանից, ԱՊՀ երկրներից, Հնդկաստանից եւ այլն, միաժամանակ համագործակցում է նաեւ տեղական արտադրողների հետ: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի հայտնի ընկերություններ ինչպիսիք են` "Les Laboratories Servier”, "Sanofi-Aventis”, "Abbott”, "Berlin-Chemie AG”, "Novartis Consumer”, "Bayer Consumer”, "Hoffman-La Roche”, "Nycomed Austria”, "Pfizer” և այլն: Ընկերության ժամանակակից լոգիստիկ կենտրոնը սարքավորված է առաջնակարգ հոսքագծային տեխնիկայով, որը համապատասխանում է դեղամիջոցների պահպանման, մշակման և բաց թողնման ամենախիստ պահանջներին: Լոգիստիկ կենտրոնի բարձր թողունակությունը հնարավորություն է տալիս ժամանակին և որակյալ կազմակերպել մեր կողմից իրացվող տեսականու առաքումն ավելի քան 600 դեղատներ և 150 բուժհաստատություններ: «Ալֆա Ֆարմ» դեղատների ցանցը բաղկացած է 169 դեղատներից, այդպիսով հանդիսանալով հանրապետությունում ամենամեծ և աշխարհագրորեն սփռված ցանցը: Ցանցի դեղատները գործում են Երևան, Գյումրի, Վանաձոր, Ստեփանավան, Վայք, Սևան, Մարտունի, Աբովյան, Հրազդան, Արմավիր, Արարատ, Կապան քաղաքներում և նախատեսվում է էլ ավելի ընդլայնել ցանցի աշխարհագրությունը, այդպիսով հասանելի դառնալով ՀՀ ողջ տարածքում: Մեր ընկերության աշխատակազմը բաղկացած է ավելի քան 850 աշխատակիցներից, որոնց թվում են ընկերության ուսուցման կենտրոնում շարունակական կրթություն ստացող բարձրակարգ դեղագետները, լոգիստիկայի մասնագետները, վաճառքի մենեջերները և ղեկավար անձնակազմը: Մեր ամենօրյա աշխատանքի նպատակն է աջակցել տարբեր հիվանդությունների դեմ արդյունավետ պայքարին, օգնել մայրերին ճիշտ կերակրել իրենց երեխաներին, առաջարկել բարձրորակ կոսմետիկա և օպտիկա:
| Website | http://www.alfapharm.am |
| Revenue | $130.9 million |
| Employees | 144 (74 on RocketReach) |
| Founded | 1996 |
| Address | 1-68 Shiraki, Yerevan, Yerevan, AM |
| Phone | +374 60 700500 |
| Technologies |
JavaScript
,
HTML
,
Google Analytics
+10 more
(view full list)
|
| Industry | Pharmaceutical Manufacturing, Manufacturing General, Manufacturing |
| Web Rank | 1 Million |
| Keywords | Pharmaceutical Products, Wholesale Pharmaceuticals, Retail Pharmaceuticals, Drug Importation, Medicine Distribution, Pharmacy Supplies, Prescription Drugs, Over The Counter Drugs, Healthcare, Drugs, Drugstore, Pharmacy, Healthcare Products, Medical Supplies, Drug Wholesaler, Pharmaceutical Distributor, Vitamins |
| Competitors | Pharmadule Engineering India Pvt Ltd, BIO PHARMA Armenia (view competitors) |
| SIC | SIC Code 28 Companies, SIC Code 283 Companies |
| NAICS | NAICS Code 325 Companies, NAICS Code 32 Companies, NAICS Code 3254 Companies, NAICS Code 32541 Companies |
Looking for a particular Alfa Pharm employee's phone or email?
The Alfa Pharm annual revenue was $130.9 million in 2026.
Mikayel Matsakyan is the CEO of Alfa Pharm.
74 people are employed at Alfa Pharm.
Alfa Pharm is based in Yerevan, Yerevan.
The NAICS codes for Alfa Pharm are [325, 32, 3254, 32541].
The SIC codes for Alfa Pharm are [28, 283].